National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.03.2021
Քննարկում «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով
1 / 14

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համացանցում ատելության խոսքի կարգավորման վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:

Մասնակցեցին համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զեկույցի հեղինակները՝ ՄԱԶԾ փորձագետներ Արա Ղազարյանը եւ Դավիթ Ասատրյանը, ներկայացրին քննարկվող թեմային առնչվող առաջարկներ:

Ուսումնասիրության արդյունքում փորձագետներն առաջարկել են կոնկրետ բանաձեւ՝ «ինքնակարգավորում կարգավորման միջոցով»: Փորձագետների կարծիքով՝ մեր երկրում կարող է կիրառվել գերմանական մոդելը, ըստ որի առաջարկվում է համացանցում բովանդակության կարգավորման առաջնային մանդատը տալ ինքնակարգավորման մարմիններին, իսկ պետական կարգավորող մարմիններն իրականացնեն որոշակի սահմանային վերահսկողություն ինքնակարգավորման մեխանիզմների իրավաչափության վերաբերյալ:

Պետական մարմինները պետք է վերահսկեն, թե իրենց կողմից մշակված ստանդարտները պահպանվել են, թե ոչ: «Օրինակ, ստանդարտներից մեկը կարող է լինել, եթե որեւէ կազմակերպություն ատելության խոսք է օգտագործել, ապա պետք է ոչ միայն հեռացնի այդ խոսքը, այլ նաեւ հայտարարություն տարածի, որ դա տեղի է ունեցել իրենց անփութության պատճառով»,-նշեց Արա Ղազարյանը:

Ըստ փորձագետների՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը որոշակիորեն կարգավորված է՝ ի տարբերություն դոմեյնների: Տեղեկատվական  զարգացվածությամբ եւ որոշ սարքերի թանկարժեք լինելով պայմանավորված՝ բովանդակության նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացվում: Նշվեց, որ միջազգային հանրության տվյալ ոլորտի ներկայացուցիչների միջեւ կա կոնսեսուս, որ այդ սարքավորումները խոսքի ազատության ոչ համաչափ սահմանափակման միջոց կարող են հանդիսանալ, ուստի դրանց կիրառությունը չի խրախուսվում:

Ատելության խոսքի դեմ միջազգային պայքարն իրականացվում է որոշակի միջամտություններ կատարելու միջոցով: Օրինակ՝ 2021 թվականի հունվարից գործում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից ստեղծված վերահսկիչ խորհուրդ, որն իրականացնում է այդ հարթակում արգելափակված բովանդակության իրավաչափության ստուգում:

«Կարգավորումներ սահմանելիս պետք է շատ զգույշ լինել: ԵՄ եւ ԵԽ տարբեր փաստաթղթերում նշվում է, որ ցանկացած կարգավորում, եթե վնասելու է ազատ խոսքին, ապա պետք չէ իրագործել»,-ընդգծեց Դավիթ Ասատրյանը:

Քննարկման ընթացքում կարեւորվեց Կառավարություն-քաղհասարակություն-օգտատեր համագործակցությունը: Կարծիք հնչեց, որ ինտերնետ կառավարման ոլորտում, միգուցե, պետք է ստեղծել վեճերի լուծման մարմին, որը որոշումներ կընդունի թե՛ ատելության խոսքի, թե՛ էթիկական նորմերի խախտումների  վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ բարձրացված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում. առաջիկայում եւս կկազմակերպվեն նմանատիպ քննարկումներ: Հանձնաժողովի անդամների առաջարկով հետազոտությունը կքննարկվի նաեւ «Ինտերնետ կառավարման խորհրդի» առաջիկա նիստում, կներկայացվեն առաջարկներ Կառավարությանը եւ Ազգային ժողովին քաղաքականության մշակման եւ օրենսդրական բարեփոխումների նպատակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am